«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|
12:56 - 12 մայիսի, 2023

«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանն, այժմ սրելով իրավիճակը, փորձում է ուժի գերակայության դիրքերից կառուցել հետագա բանակցությունները՝ ավելի արդյունավետ և բարենպաստ դիրքերում գտնվելու համար։ «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Ամեն բանակցություններից առաջ սադրանքներ են իրականացնում, որպեսզի, իրենց պատկերացմամբ, կարողանան ավելի բարենպաստ դիրքեր ունենալ, ինչն, իհարկե, անընդունելի է, հատկապես՝ բանակցություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարցին, թե որքան է հավանական Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելը, Արմեն Խաչատրյանը նշեց․

«Լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Մեր պաշտպանական գերատեսչությունը բավական գերծանրաբեռնված ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, նաև բանակում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել