Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստությունը. Պետդեպ |news.am|
10:29 - 13 մայիսի, 2023

Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստությունը. Պետդեպ |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի հակահարձակման ընթացիկ նախապատրաստությունը, այդ թվում և այն, թե ինչպես միջազգային գործընկերների ավանդը կարող է նպաստել դրա հաջողությանը։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսականորեն կարևոր է Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար, և հաստատել է ԱՄՆ կողմնակցությունն այն հարցում, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի՝ ընդգծելով (ԱՄՆ նախագահ- խմբ.) Ջո Բայդենի խոստումը՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան որ կպահանջվի»,- նշվել է հաղորդման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել