Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին պնդումները |tert.am|
10:36 - 13 մայիսի, 2023

Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին պնդումները |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ապացույցներ ներկայացնել Ռուսաստանի կողմից Թուրքիայի ընտրական գործընթացներին ինչ-որ «միջամտության» մասին իր պնդումների վերաբերյալ։ Այս մասին գրել է Anadolu-ն։

«Նախքան ինչ-որ «միջամտության» մասին խոսելը Քըլըչդարօղլուն պետք է հստակ հիմնավորումներ, փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնի»,- ասել է ԱԳՆ-ի ղեկավարը։

Նրա խոսքով նախագահի թեկնածուն առաջին հերթին պետք է կոչ անի մերժելու Թուրքիայի ընտրական գործընթացներին ցանկացած տեսակի միջամտությունը։

Չավուշօղլուն նշել է, որ գիտակցելով գալիք ընտրություններում պարտությունը՝ Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչը «փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը»։

«Նրանք այսօր արդեն պատրվակներ են պատրաստում իրենց ապագա անհաջողության համար և օգտագործում են մեթոդներ, որոնք հուշում են Արևմուտքում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել