ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա |1lurer.am|
13:07 - 13 մայիսի, 2023

ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության ազնիվ միջնորդի դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչների հանդիպումը:

Նրա խոսքով ԵՄ-ն ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով դրդել նրան ճանաչելու Կոսովոյի պետականությունը:

«Եվրամիության «ազնիվ միջնորդի» դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության պարագայում, որը ծավալվել է այս տարվա փետրվարին: Այն նախկինի պես ոչ մի կերպ չկարողացավ նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել