Հաղպատի վանական համալիրի փլուզված հատվածը կվերականգնվի
11:32 - 15 մայիսի, 2023

Հաղպատի վանական համալիրի փլուզված հատվածը կվերականգնվի

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է:

Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան:

Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:

Առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել