Մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը
16:56 - 15 մայիսի, 2023

Մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը

Որոշում է կայացվել մայիսի 28-ին Թուրքիայում անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները։ 

Ըստ նախնական տվյալների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 49,51 տոկոս ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս, Սինան Օղանը՝ 5,17 տոկոս, Մուհարրեմ Ինջեն՝ 0,44 տոկոս։

Ահմեթ Եները մանրասմանել է, որ ժամը 15։15-ի դրությամբ երկրի ներսում բացվել է քվեատուփերի 100 տոկոսը, մասնակցության ցուցանիշը կազմել է 88.92 տոկոս։

Արտերկրում մասնակցության ցուցանիշը կազմել է 52,69 տոկոս՝ 35 հազար 874 ձայն: 

Ըստ Եների՝ եթե ընդունեն, որ արտերկրում քվեարկած բոլոր 35 874 քվեները տրվել են Էրդողանին, ապա Էրդողանի ստացած ձայների թիվը կկազմի 49.54 տոկոս, իսկ եթե բոլոր 35 874 քվեները տրվել են Քըլըչդարօղլուին, ապա նրա ձայների թիվը կկազմի 44.85 տոկոս։ Ստացվում է՝ թեկնածուներից ոչ մեկ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել