1lurer.am: Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։
Արտգործնախարար Չավուշօղլուն էլ իր երախտագիտությունն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղ բանակցությունների նոր մանրամասներ։
comment.count (0)