Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց
 |armeniasputnik.am|
11:16 - 16 մայիսի, 2023

Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հետ գաղտնի համագործակցության մեջ կասկածվող 2 անձի։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով ուժային կառույցը։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ռաշադ Ահմեդովին և Ռովշան Ամիրովին։

Նշվում է, որ այդ քաղաքացիները այլ անձանց հետ տեսանյութեր են պատրաստել, որտեղ Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա թշնամանք հրահրելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու բացահայտ կոչեր են հնչում։

«Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության ներքո սոցցանցերում տարածվել են ադրբեջաներենով»,– ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ նրանք գումարի դիմաց կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից առաջադրված խնդիրները։

Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ահմեդովը Ադրբեջանի քաղաքացիների շրջանում էթնիկ անջատողականության նպատակով 200 կեղծ քարտեզների տարածումն է կազմակերպել, որտեղ պատկերված են Ադրբեջանի տարածքների հատվածները։ Նշվում է, որ այդ քարտեզները կազմվել են Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից։

Ձերբակալված Ահմեդովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ահմեդովին և Ամիրովին մեղադրում են պետական դավաճանության, ահաբեկչության նախապատրաստման և օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բաց կոչերի հոդվածներով։

Քրեական գործի քննությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել