Այո, ՌԴ-ից սպառազինությունը չի հասել Հայաստան, չեմ կարող մանրամասնել. ԱԳ փոխնախարար
 |168.am|
15:54 - 16 մայիսի, 2023

Այո, ՌԴ-ից սպառազինությունը չի հասել Հայաստան, չեմ կարող մանրամասնել. ԱԳ փոխնախարար |168.am|

168.am: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը վերահաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանից Հայաստան սպառազինություն չի հասել, չնայած դրա համար միլիոններ են վճարել։

«Աշխատանքներն ընթանում են, սպառազինությունը, իրոք, Հայաստան չի հասել, այս պահի դրությամբ էլ փորձում ենք այդ աշխատանքները շարունակել։ Ավելացնելու որևէ բան այդ հայտարարության կապակցությամբ չունեմ»,- նշեց փոխնախարարը։

Հարցին, թե ինչո՞ւ այն Հայաստան չի հասել, Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարող մանրամասնել։

«Վճարումը կատարվել է, բայց սպառազինությունը չի հասել, այդ ամենը ճշտեք համապատասխան կառույցից»,- եզրափակեց Մնացական Սաֆարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել