Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթահամալիրում։
Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։
Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։
comment.count (0)