Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել

 |factor.am|
13:36 - 17 մայիսի, 2023

Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նախօրեին էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն է տեղի ունեցել դաշինքի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի ձևաչափով։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։

«Մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության երկխոսությունը՝ Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նոր ձևաչափով։ Այս երկխոսության շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- գրել է Հուսեյնզադեն։

Նա նշել է, որ Սոլթանովը հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի  հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի, ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռուլի, ինչպես նաև դաշնակիցների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել