Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Ուկրաինայում վնասի գնահատման քաղաքական հռչակագրին

 |aravot.am|
11:13 - 18 մայիսի, 2023

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Ուկրաինայում վնասի գնահատման քաղաքական հռչակագրին |aravot.am|

aravot.am: Իսլանդիայում երկու օր տեղի ունեցած Եվրախորհրդի գագաթնաժողովում որոշում է ընդունվել ստեղծել հատուկ միջազգային «վնասի գրանցամատյան»՝ արձանագրելու այն կորուստներն ու ավերածությունները, որոնք հասցվել են Ուկրաինային Ռուսաստանի ձեռնարկած լայնածավալ պատերազմի հետևանքով:

Այդ որոշման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նաև շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած երկրներին: Գրանցամատյանը ստեղծելու մասին «քաղաքական հռչակագիրը» ստորագրվել է մայիսի 17-ին: Հռչակագրին միացել կամ միանալու ցանկություն է հայտնել 43 երկիր և Եվրամիությունը, իսկ ստեղծմանը՝ գագաթնաժողովի մասնակից երկրները:

Եվրախորհրդի վեց երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը հռչակագիրը չեն ստորագրել: Մյուս երկրներն են Բոսնիան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել