Բաքուն խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով շտապօգնության մեքենայի վրա․ ֆրանսիացի պատգամավոր

 |factor.am|
16:35 - 18 մայիսի, 2023

Բաքուն խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով շտապօգնության մեքենայի վրա․ ֆրանսիացի պատգամավոր |factor.am|

factor.am: Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորան Պետելն անդրադարձել է նախօրեին Սոթքում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին՝ նշելով, որ Բաքուն խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով շտապօգնության մեքենայի վրա։

«ՀՀ Սոթք բնակավայրում սահմանները պաշտպանելիս զոհվել է հերթական 20-ամյա հայ զինծառայողը։ Ադրբեջանը խախտել է նաև միջազգային իրավունքը՝ կրակելով նրան հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։ Ադրբեջանն իրեն պահել է ավազակ պետության պես. հրատապ է՝ նշել ագրեսորի և հարձակման ենթարկվածի անունները»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը՝ կից հրապարակելով գնդակոծության ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի լուսանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել