Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել 
 |news.am|
22:54 - 19 մայիսի, 2023

Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել |news.am|

news.am: Խորհրդարանում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի ելույթի ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Իրավիճակը սրվել է «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի կտրուկ հայտարարություններից հետո՝ ուղղված «Ժողովրդի ուժ» և իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին։

Ընդդիմության և մեծամասնության միջև փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի Վաշաձեի և «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավոր Դաչի Բերայի միջև։ Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել