tert.am: Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա: Կոռնիձորում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը.
«Եկել ենք ասելու, որ կամք ուենք մեր երկրին տեր կանգնելու համար, սա կամքի հանրահավաք է, սովորական հանրահավաք չէ»,- ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքի աջ և ձախ կողմերում կանգնած է մինչև ատամները սպառազինված թշնամին, որոնց դիրքերը երևում է, բայց հանրահավաքի մասնակիցները նրացն վճռական ասում են որ չեն մարսելու.
«Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք այս ժողովրդի կամքին հակառակ պետք է ստորագրվեն: Մենք եկել ենք ասելու, որ դուք չեք մարսելու այն, ինչը որ ձեռք եք բերել, որովհետև դուք ուրիշի հողի համար եք կռվում, չեք հաղթելու, հաղթանակը մերն է լինելու, որովհետև մերն արդարություն է, ձերն ուրիշի հողին տիրանալու ձգտում»,- ասաց Մարգարյանը և ընդգծեց, որ դրան հասնելու համար ժողովուրդը պետք է բռունցք դառնա և գիտակցի որ իր փոխարեն ոչ մի պետություն չի կռվելու:
comment.count (0)