Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

 |factor.am|
22:42 - 22 մայիսի, 2023

Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել |factor.am|

factor.am: Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում, 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Սա երկուշաբթի երկրորդ ուժեղ ստորգետնյա ցնցումն է՝ 36 րոպե ընդմիջումով, հայտնում է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD): Ավելի վաղ՝ տեղական ժամանակով ժամը 19:06-ին երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում գրանցվել էր 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

Twitter-ում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:42-ին Սաիմբեյլի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել