3 տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման պատուհան. Ֆիդան |tert.am|
12:01 - 15 մայիսի, 2025

3 տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման պատուհան. Ֆիդան |tert.am|

tert.am: Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հնարավորության պատուհան է բացվել, ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն կարգավորման գործընթացին իրենց հնարավոր աջակցությունը։ Այս մասին Անթալիայում դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման փակ մասի մեկնարկից առաջ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, Ուկրաինայում պատերազմն արդար և տևական հիմքերի վրա վերջ տալու մեր ջանքերը մեր այսօրվա քննարկումների կարևոր մասն են լինելու։ Բոլորդ գիտեք, որ Թուրքիան միշտ ընդգծել է այս խնդրի դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը։ Երեք տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվեց հնարավորությունների պատուհանը։ Հուսանք, որ Ստամբուլի բանակցությունները նոր գլուխ կբացեն։ Այսօրվա մեր հանդիպումը կարևոր հնարավորություն կլինի քննարկելու, թե ինչպես կարող ենք անհատապես և հավաքականորեն աջակցել այս գործընթացին», - ասել է Ֆիդանը:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել