Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղությանը՝ Բաքվի հինգ սկզբունքների հիման վրա
 |factor.am|
16:53 - 23 մայիսի, 2023

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղությանը՝ Բաքվի հինգ սկզբունքների հիման վրա |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին։ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սեդերֆելտը հետաքրքրվել է խաղաղության օրակարգով՝ նշելով, որ ԶԼՄ-ներում դրական հայտարարություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ալիևն իր հերթին ասել է, թե, իբր, Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումը։ Նա նշել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի տեքստի վերջին քննարկումները երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաև Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպումները ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, և ընդգծել, որ առաջիկայում հանդիպումներ կանցկացվեն միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Բաքվի կողմից ներկայացված 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հատկապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տրանսպորտային ու հաղորդակցման գծերի բացման հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել