Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է` որոնք են Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա չկարգավորված հարցերը
 |1lurer.am|
10:11 - 26 մայիսի, 2023

Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է` որոնք են Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա չկարգավորված հարցերը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում չկարգավորված տեխնիկական հարցեր են մնում:

«Դրանք տեխնիկական, բայց շատ կարևոր դետալներ են: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանահատման կարգի մասին է` ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային վերահսկողությունը: Մեկ շաբաթից Մոսկվայում հենց այս հարցերն են քննարկվելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը տևել է 20 րոպե։ Ըստ ՀՀ կառավարության՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել