Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխող կուսակցության ղեկավար |armenpress.am|
17:31 - 27 մայիսի, 2023

Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխող կուսակցության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով լրագրողների հետ՝ նա շնորհակալություն է հայտնել իր թեկնածության առաջադրման և ընտրության համար։ Վուչևիչը երախտիքի հատուկ խոսք է հղել գործող նախագահ, կուսակցության նախկին 11 տարիների ղեկավար Ալեքսանդր Վուչիչին «կուսակցության հիասքանչ կառավարման, 11 տարի նախ և առաջ հանուն Սերբիայի պայքարելու համար»։

Սերբիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր մայիսի 27-ին՝ առաջադրելով Վուչևիչի թեկնածությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել