Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները
16:22 - 31 մայիսի, 2023

Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է Արցախի Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:

Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:

Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել