Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
 |factor.am|
17:13 - 01 հունիսի, 2023

Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում, ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մայիսի 28-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցել է 52 մլն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85,72 տոկոս։ Օտար երկրներում, այդ թվում՝ սահմանային անցակետերում, քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 56,34 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունքից օգտվել է Թուրքիայի 54 մլն 24 հազար 601 քաղաքացի։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը մայիսի 28-ին կազմել է 84,15 տոկոս»,- ասել է Յեները։

Երկրորդ փուլի վերջնական տվյալներով՝ պետության ղեկավարի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 52,18 տոկոս ձայն (27 միլիոն 834 հազար 589 քվե), իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը (25 միլիոն 504 հազար 704 քվե): «Հիմնվելով այդ տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշել է Յեները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել