Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի. Ստոլտենբերգ  |hetq.am|
09:10 - 05 հունիսի, 2023

Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի. Ստոլտենբերգ |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան, եռակողմ հուշագրի շրջանակներում, կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և իրավունք ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Այդ մասին Ստոլտենբերգը հայտարարել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որն ընթանում էր լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

«Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները։ Ձեռնարկվել են կոնկրետ քայլեր և փոփոխվել օրենքներ։ Ես խոստովանում եմ, որ Շվեդիայում ցույցերը դժվարություններ են ստեղծել։ Հավաքների ազատությունը և ազատ կամարտահայտման իրավունքը պետք է պաշտպանվեն և իրագործվեն։ Սակայն, այդ ցույցերի կազմակերպիչները փորձում են խանգարել Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ հունիսի 12-ին Շվեդիա-Թուրքիա-ՆԱՏՕ եռակողմ հանդիպում տեղի կունենա, եւ որ Թուրքիան դեռ ժամանակ ունի մինչև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը վավերացնելու Շվեդիայի հայտը։ Այն կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։

Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել Ստոլտենբերգի հայտարարությունը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել