ԱՄՆ-ում եկեղեցին հրդեհվել է կայծակի հարվածից
 |shantnews.am|
10:50 - 05 հունիսի, 2023

ԱՄՆ-ում եկեղեցին հրդեհվել է կայծակի հարվածից |shantnews.am|

shantnews.am: Մասաչուսեթս նահանգի Սփենսեր քաղաքում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել 160-ամյա եկեղեցում։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ABC News-ը։

Կադրերում երևում է, թե ինչպես է կրակը պատել աշտարակը, որն այնուհետև ընկել է՝ ճեղքելով տանիքի մնացորդները։ Իշխանությունները հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհի պահին այն դատարկ է եղել։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Ինչպես նշում է New York Post-ը, շենքը կառուցվել է փայտի օգտագործմամբ, ինչի պատճառով այն կարող էր արագ բռնկվել և ամբողջությամբ այրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել