ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում |armenpress.am|
20:30 - 05 հունիսի, 2023

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի իր պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

Այս մասին հունիսի 5-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է նա:

 

Զայնետդինովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել