Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածով ձերբակալել են 30 մարդու |1lurer.am|
12:44 - 06 հունիսի, 2023

Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածով ձերբակալել են 30 մարդու |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանրապետության հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել ավելի քան 30 մարդու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու համար։

«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունը բռնի զավթելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը և տվել խոստովանական ցուցմունք: Հաղորդվում է նաև, որ դավադիրների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել