Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները
 |news.am|
12:57 - 10 հունվարի, 2024

Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները |news.am|

news.am: Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ Ժեենբեկ Կուլուբաեւի եւ Հաքան Ֆիդանի բանակցությունները, տեղեկացրել է Yeni şafak-ը։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը եւ երկու պետությունների միջեւ երկկողմ ռազմավարական եւ եղբայրական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները։

Հավաստիացնելով առեւտրատնտեսական համագործակցության դինամիկայի զարգացման կարեւորությունը՝ Ղրղըզստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները նշել են, որ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։ Այդ թվում՝ երկկողմ ղրղըզա-թուրքական ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։

Կողմերը նշել են նաեւ երկրների միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմապաշտպանական ոլորտներում ակտիվորեն զարգացող համագործակցությունը եւ այս ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման առկա պոտենցիալը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել