Ղրղզստանում ձերբակալվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, որոնք մահափորձ են ծրագրել երկրի ղեկավարության դեմ
 |1lurer.am|
16:07 - 23 մարտի, 2024

Ղրղզստանում ձերբակալվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, որոնք մահափորձ են ծրագրել երկրի ղեկավարության դեմ |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանում ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամ, որոնք մահափորձ էին ծրագրել երկրի ղեկավարության դեմ` հայտնել են այդ երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեից:

Նշվում է, որ բոլորը Ադրբեջանի քաղաքացի են։ Հատուկ ծառայության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը քրեական աշխարհում այսպես կոչված «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի։

«Նրանց հանցավոր ծրագրերը սկիզբ են առել Ղրղզստանում կազմակերպված հանցավոր խմբավորման դեմ պայքարի ֆոնին։ Դա հարուցել է արտասահմանյան քրեական առաջնորդների դժգոհությունը»,- հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել