«Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք արձագանքում ենք». պաշտպանության փոխնախարար
 |hetq.am|
12:26 - 07 հունիսի, 2023

«Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք արձագանքում ենք». պաշտպանության փոխնախարար |hetq.am|

hetq.am: «Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք արձագանքում ենք»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 

Հայաստանի տարածքից առևանգված զինվորների մասին հարցին Պն փոխնախարարը չպատասխանեց՝ նշելով, որ հարցն ուղղեն նախաքննական մարմնին։

Երեկ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Տեղ գյուղի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերը հետ են գնացել։ Արման Սարգսյանը նշեց, որ այդ թեմայի մասին հարցերին էլ չի կարող պատասխանել, և ուղղորդեց լրագրողներին՝ դիմել մարզպետին։

«Այդ թեմայով էլ որոշակի հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ։ Նորից ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ և որևէ մեկնաբանություն տամ, քանի որ այդ թեման մի քիչ զգայուն  է»,- հայտնեց նախարարի տեղակալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել