Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին
 |news.am|
12:19 - 08 հունիսի, 2023

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին |news.am|

news.am: Հունիսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել