Կառավարությունը սահմանեց կարուսելների եւ ատրակցիոնների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
 |news.am|
12:45 - 08 հունիսի, 2023

Կառավարությունը սահմանեց կարուսելների եւ ատրակցիոնների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում սահմանեց կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է ԱԻՆ-ը, Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով:

Ներկայումս Հայաստանում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել