Պայթյուն ու հրդեհ Անկարայում՝ հրթիռների և մարտալիցքերի արտադրության գործարանում. կան զոհեր |news.am|
12:11 - 10 հունիսի, 2023

Պայթյուն ու հրդեհ Անկարայում՝ հրթիռների և մարտալիցքերի արտադրության գործարանում. կան զոհեր |news.am|

news.am: Անկարայից ոչ հեռու գտնվող MKE պաշտպանական մեքենաշինական-քիմիական ձեռնարկությանը պատկանող հրթիռների և դրանց համար մարտալիցքերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է İhlas գործակալությունը։

Գործարանը գտնվում է էլմադաղի շրջանում՝ բնակելի թաղամասերից հեռու գտնվող լեռնոտ տարածքում: Հրդեհից առաջ պայթյուն է լսվել։ TRT Haber-ի փոխանցմամբ միջադեպի հետեւանքով գործարանի 5 աշխատակից է զոհվել։

Փրկարարական ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ պայթյունից հետո առնվազն հինգ մարդ փլատակների տակ է, աշխատանքներ են տարվում նրանց փրկելու համար: Այս պահին հրշեջները շարունակում են մարել կրակը:

Միջադեպի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին նախաքննություն է ընթանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել