Իրանական կողմը հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն. Իրանի դեսպան
18:55 - 13 հունիսի, 2023

Իրանական կողմը հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն. Իրանի դեսպան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, որն առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային hամագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։
 
Խոսելով ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ Ժնեևում օրեր առաջ ունեցած հանդիպման մասին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ Իրանի գործընկերոջ հետ քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։  
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից տեղեկացնում են, որ արկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ նաև Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաների շուրջ։
 
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ իրանական կողմը ևս հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել