Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով
 |aysor.am|
17:08 - 19 հունիսի, 2023

Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով |aysor.am|

aysor.am: ԲԴԽ-ն մերժեց Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորների ներկայացուցիչները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն է քննարկվում։

Հայտարարվեց, որ Կարեն Անդրեասյանը, լինելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, չի կարող անաչառ մոտենալ այս հարցով որոշմանը։ 

Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում մեկնարկել է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։

Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել