Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհը միակողմանի փակ է
15:11 - 24 հունիսի, 2023

Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհը միակողմանի փակ է

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։ Ինչպես տեղեկացրին ՆԳՆ փրկարարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել