ՌԴ ռազմական մեքենան ճաք է տալիս․ Բորելը՝ Պրիգոժինի ապստամբության մասին
13:30 - 26 հունիսի, 2023

ՌԴ ռազմական մեքենան ճաք է տալիս․ Բորելը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

factor.am: «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման վարձկանների ապստամբության փորձը ցույց է տալիս, որ ռուսական ռազմական մեքենան ճաք է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը Լյուքսեմբուրգ է ժամանել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայոթյունը։

«Քաղաքական համակարգն ի ցույց դրեց իր փխրունությունը, իսկ ռազմական ուժը ճաք է տվել։ Տագնապալի է տեսնել, որ Ռուսաստանը, որպես միջուկային տերություն, կարող է մտնել քաղաքական անկայունության փուլ»,- ասել է նա։ ««Վագների» դեմքով Պուտինի կողմից ստեղծված հրեշը կծում է իր ստեղծողին»,- նկարագրել է Բորելը Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Ն

րա խոսքով՝ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, ինչը կլինի Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել