ԱՄՆ-ն վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ |1lurer.am|
16:01 - 30 հունիսի, 2023

ԱՄՆ-ն վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ |1lurer.am|

1lurer.am: Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանում կազմակերպության անդամ 193 երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի անդամակցության վերականգնման հարցը։

2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության ​​և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինի ինքնավարությանը մշտական ​​անդամի կարգավիճակ տրվեց:

2017 թվականին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը որոշեց ընդմիշտ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։

Հինգ տարի անց Ջո Բայդենի վարչակազմը երկրի անդամակցությունը վերականգնելու հայտ ներկայացրեց՝ խոստանալով վճարել ավելի քան կես միլիոն դոլար ժամկետանց վճարումներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ՝ կազմակերպության գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել