Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ

 |factor.am|
21:47 - 05 հուլիսի, 2023

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է  ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, սևծովյան հացահատիկային գործարքն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել սինթետիկ թմրամիջոցների տարածման սպառնալիքի դեմ պայքարի և այս հարցի շուրջ միջազգային հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է հուլիսի 7-ին Միացյալ Նահանգների նախագահությամբ։ Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել