Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
 |armeniasputnik.am|
15:28 - 07 հուլիսի, 2023

Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացումգործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։

Հակոբյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։

«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,–ասաց տնօրենը։

Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել