Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին այցելել են Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտ, որտեղ հետևում են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այս պահին ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը։ Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում է Իսպանիայի ընտրանուն։
comment.count (0)