Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը
 |azatutyun.am|
13:14 - 10 հուլիսի, 2023

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը:

Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:

Պետական քարտուղարն ընգծել է, որ «եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ժամանակը» և նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու Թուրքիան հետզհետե ընդարձակում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում»:

Բացի այդ, Բլինքենը խոսել է ՄԱԿ-ի գծով Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պայմանավորվածությունն անհապաղ կարգով ևս 12 ամսով երկարաձգելու անհրաժեշտության մասին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ խնդրում սատարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել