Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ
17:04 - 12 հուլիսի, 2023

Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Արցախի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Համաձայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել