Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով
 |azatutyun.am|
11:37 - 14 հուլիսի, 2023

Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։

Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։

Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել