Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
20:16 - 19 հուլիսի, 2023

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ  և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել:

Վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել