Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը
 |armenpress.am|
14:25 - 20 հուլիսի, 2023

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։

Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել