Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները
 |azatutyun.am|
09:44 - 02 հունիսի, 2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանան երկուշաբթի՝ Թուրքիայում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Լավրովը և Ռուբիոն մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, նաև հայտնել է, որ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ «կայուն խաղաղության» հասնելու նպատակով։

Նախարարությունը նաև նշել է, որ զրույցի ընթացքում Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ուկրաինային սահմանակից երկու ռուսական մարզերում տեղի ունեցած կամուրջների պայթյունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Ռուսական կողմի տվյալներով՝ շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ևս 69-ը վիրավորվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել