Շահագործման է հանձնվել Հայաստան-Վրաստան ճանապարհի վերանորոգված հատվածը
16:19 - 24 հուլիսի, 2023

Շահագործման է հանձնվել Հայաստան-Վրաստան ճանապարհի վերանորոգված հատվածը

Շահագործման է հանձնվել Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգված հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Նշվում է, որ Թումանյան-Բագրատաշեն հատվածի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Մ-6 Թումանյան-Բագրատաշեն 51.74 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերանորոգվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել