Համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում
20:42 - 25 հուլիսի, 2023

Համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում համաժամանակյա հանրահավաքներ են ընթանում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։

«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման», - հանրահավաքների մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Հավաքը մեկնարկեց Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել