Արմեն Գրիգորյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
14:41 - 31 հուլիսի, 2023

Արմեն Գրիգորյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահություն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել