ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ ԼՂ հայերի վիճակն ուսումնասիրելու համար |1lurer.am|
22:17 - 31 հուլիսի, 2023

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ ԼՂ հայերի վիճակն ուսումնասիրելու համար |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացումը՝ հիշեցնում եմ վեհաժողովի՝ հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ վերջապես կատարել անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ թուլացնելու լարվածությունը և վերականգնելու խաղաղությունն իրենց երկրների միջև»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել